Հովակիմյանը չի հերքում` ինքն է իշխանության` ԿԸՀ նախագահի թեկնածուն

Հովակիմյանը չի հերքում` ինքն է իշխանության` ԿԸՀ նախագահի  թեկնածուն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Հովակիմյանը չի հերքում, որ հենց ինքն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ իշխանության թեկնածուն, գրում է «Ազատությունը»։

Լրատվամիջոցները գրում են, թե այս հոկտեմբերին պաշտոնին հրաժեշտ տվող՝ ԿԸՀ-ն ավելի քան տասը տարի գլխավորած Տիգրան Մուկուչյանին խորհրդարանն իր քվեարկությամբ փոխարինելու է Հովակիմյանով։

Նա ընդգծել է, որ իշխող խմբակցության իրավասությունն է՝ ում առաջադրել ԿԸՀ նախագահի պաշտոնին։

«Որոշումները կայացնում է խմբակցությունը, խմբակցությունը երբ որոշում կկայացնի, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի», - այսպես է պատասխանել Հովակիմյանը այն հարցին, թե անձնապես հակվա՞ծ է արդյոք ստանձնելու այդ պաշտոնը:

Նշվում է, որ, ըստ էության, Վահագն Հովակիմյանը չհերքեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկվում է իր թեկնածությունը, և եթե խմբակցությունը նման որոշում կայացնի, դեմ չի լինի ստանձնել այդ պաշտոնը:

 Ուշագրավ
---