22 հուլիսի 2022 - 15:47 AMT
Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն, տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Դրանք կկայանան 18 համայնքում։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, թեկնածուների գրանցումը կատարվում է 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ‌