Որոշ գնահատականներով Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին 50-100 հազար մարդ է հավաքվել 9 ապրիլի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընդդիմության տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքի խորհրդարանի շենքի առջեւ: Ընդդիմությունը պահանջում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հրաժարականը եւ հայտարարում է, թե բողոքի ակցիան անժամկետ կլինի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ոստիկանությանը ցուցում է տրվել չսադրել ցուցարարներին: Ցույցից մի քանի ժամ առաջ Սահակաշվիլին այցելեց խորհրդարանի առջեւի հրապարակ եւ ծաղիկներ դրեց 1989թ. ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին, երբ խորհրդային զորքերը, ուժ կիրառելով, ցրեցին բազմահազարանոց հանրահավաքը: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան, որ նախագահը լքել է Թբիլիսին: Ընդդիմադիր «Միասնական Վրաստան ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հույս է հայտնել, որ այս ակցիան կանցնի հանդարտ եւ 20 տարի առաջ կատարված ողբերգությունը չի կրկնվի: Հանրահավաքում բանաստեղծ Դավիթ Մաղարաձեն ընթերցեց Վրաստանի հանրության դիմումը նախագահին: «Չնայած ակցիան խափանելու բոլոր փորձերին, տասնյակ հազարավոր մարդիկ եկան հրապարակ եւ պահանջեցին նախագահի հրաժարականը: Այստեղ է ամբողջ Վրաստանը: Մարդիկ եկել են «ոչ» ասելու ահաբեկչությանը, պառակտմանը, ընտրությունների զեղծարարությանը, ազատության ճնշմանը», ասվում է կոչում: Կոչի մեջ ընդգծված է նաեւ, որ ժողովուրդը խնդրում է Սահակաշվիլիին վեր կանգնել «իր անձնական շահերից եւ հեռանալ»: Մաղարաձեն հաղորդել է, որ արդյունքը հայտնի կլինի 24 ժամից, որից հետո հայտնի կդառնան ընդդիմության հետագա քայլերը: Որոշ գնահատականներով Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին 50-100 հազար մարդ է հավաքվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |