Ժամն ու օդի ջերմաստիճանը կրկին կգրանցվեն օպերայի տանիքի էկրանին․ Նոր LED էկրան է տեղադրվել

Ժամն ու օդի ջերմաստիճանը կրկին կգրանցվեն օպերայի տանիքի էկրանին․ Նոր  LED էկրան է տեղադրվել

PanARMENIAN.Net - Այսուհետ երևանցիներն օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցի երաժշտությունը միաժամանակ կհնչի նաև վարչական շրջաններում:

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի:

Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»,-ասվում է գրառման մեջ։ ‌

 Ուշագրավ
Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից
Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին
Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ
---