Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Փաշազադեի հետ քննարկել է Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Փաշազադեի հետ քննարկել է Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը

PanARMENIAN.Net - Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն իր նստավայրում ընդունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Նրանք քննարկել են Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը։

Հանդիպմանըւ նաև բարձրացվել է Ադրբեջանում բնակվող վրացիների համար վրացական թեմ բացելու հարցը, գրում է Apsny.ge-ն։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը «Բարեկամության շքանշանով» է պարգևատրել Ալլահշուքյուր Փաշազադեին՝ վրաց և ադրբեջանցի ժողովրդների միջև բարեկամական հարաբերություններին նպաստելու համար։‌

Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ձևավորվել է 1921 թվականին, Վրաստանի խորհրդայնացումից հետո: Հենց այդ ժամանակ բոլշևիկները Ադրբեջանին հանձնեցին այն տարածքը, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջի վանական համալիրը: Դավիթ Գարեջի վանական համալիրը համարվում է միջնադարի եզակի վանական համալիր՝ կազմված 16 եկեղեցիներից: Այդ հուշարձաններից երեքը ներկայումս Ադրբեջանի տարածքում են:

Վանական համալիրների շուրջ իրավիճակը սրվեց 2019-ի ապրիլին, երբ ադրբեջանցի սահմանապահները մի քանի օր փակեցին Ուդաբնոյի վանք տանող ճանապարհը: Դեպքը տեղի էր ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած առաջին այցից հետո: Նախագահը Բաքվում հրապարակավ հայտարարել էր երկու երկրների միջև սահմանազատման կարգը լրացնելու անհրաժեշտության մասին:

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանային գոտում ևս մեկ սահմանային հսկիչ կետ էր բացել՝«Կեշիկչի Գալա»: Սահմանային հսկիչ կետը գտնվում էԴավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---