25 հուլիսի 2022 - 18:53 AMT
Երևանյան կանգառասրահներն արդիականացվում են

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են:

Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում:

Խորհրդակցության ժամանակ ասվել է նաև, որ մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ: