Caucasus Heritage Watch-ն ուշադիր հետևում է Մատաղիսի սբ Եղիշա եկեղեցու մոտ հողային աշխատանքներին

Caucasus Heritage Watch-ն ուշադիր հետևում է Մատաղիսի սբ Եղիշա եկեղեցու մոտ հողային աշխատանքներին

PanARMENIAN.Net - Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ուշադիր հետևում է 1892-98 թթ. կառուցված Մատաղիսի սբ Եղիշա եկեղեցու կողքին տարվող հողային աշխատանքներին, ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Կազմակերպությունն արձանագրել է, որ հուլիսի 5-ի դրությամբ բազիլիկ եկեղեցին անփոփոխ է 2020 թվականի պատերազմից ի վեր: Սակայն դրա մոտ կատարվող հողային աշխատանքները մտահոգություն են առաջացնում:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը ներկայացրել է եկեղեցու վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո:

Նշվում է, որ պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։

«Մատաղիս գյուղում Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թեժ մարտեր են ընթացել և հայտնի չէ, ինչ չափով է հուշարձանը տուժել։ Պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից սոցիալական կայքերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, ինչպես են զինվորական հագուստով մի քանի տղամարդ մտնում եկեղեցի, ջարդում սրբապատկերները։ Տեսանյութում երևում է նաև, որ հատակին կոտրված լցված են տարբեր առարկաներ (Մշակութային վանդալիզմ Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցում - Monument Watch)»,-ասվում է հրապարակման մեջ։

Հարավային մուտքի բարավորին փորագրված արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունն ընթացել է 1892-98 թվականներին։ Արձանագրության մեջ ասվում է. «Շինեցաւ սուրբ Եղիշէի եկեղեցիս Մատաղիսա միաբան ժողովուրդականաց։ Սկսած է 1892 թ., ավարտված 1898 թ.»։ Մ. Բարխուդարյանցի 1894-95 թվականների այցելության ժամանակ եկեղեցին դեռ կիսակառույց էր և անկնունք (Բարխուտարեանց 1895, 231)։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական բաց դարչնագույն կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 15,07 մետր երկարություն և 8,16 մետր լայնություն։ Ներսի կողմից ամբողջությամբ սվաղված է։ Կիսաշրջան բեմը բարձր է, ունի երկու ավանդատուն, թաղակապ է, տանիքը՝ հողածածկ։

Մուտքը հարավային կողմից է, արևելյան կողմից բացվում է երեք, հարավային կողմից երկու, իսկ արևմտյան կողմից՝ մեկ լուսամուտ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---