9 ապրիլի 2009 - 22:20 AMT
«ՀայՌուսգազարդի» մեջ կներդրվի ավելի քան 2 մլրդ դրամ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխման համակարգի հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագրի շրջանակում 2009թ.-ին կիրականացվի 2 մլրդ 446.1 մլն դրամի ներդրում: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերը նշված գումարից շուրջ 150 մլն դրամը կուղղվի Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ռեժիմների կարգավորմանը:

Նախատեսված ներդրումների արդյունքում նախատեսվում է իրականացնել նաեւ ավելի քան 93 կմ գազատարների հիմնանորոգում, վերատեղադրում եւ կառուցում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ռուսական բնական գազի առաքման եւ բաշխման մենաշնորհային իրավունք ունի Հայաստանի ներքին շուկայում: Ընկերությունը ստեղծվել է 1997թ.: «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնեբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում 80 տոկոս է, Հայաստանի կառավարության մասնեբաժինը` 20 տոկոս: