ՀՀ-ում գերակշռում է կորոնավիրուսի oմիկրոն շտամի BA.5 տարբերակը

ՀՀ-ում գերակշռում է կորոնավիրուսի oմիկրոն շտամի BA.5 տարբերակը

PanARMENIAN.Net - Հայաստանում գերակշռում է կորոնավիրուսի oմիկրոն շտամի BA.5 տարբերակը, հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Գործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, կենտրոնը շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:

Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների, մասնավորապես օիմիկրոնի համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։

Հայաստանում հուլիսի 18-24-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425,365-ի` ավելանալով 965-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Մահվան 7 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8633 դեպք կա։ Փաստացի բուժվողների թիվը 736 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---