26 հուլիսի 2022 - 12:37 AMT
Նախարար․ Առաջիկա տարիներին ՀՀ-ն ևս մեկ արբանյակ կարձակի տիեզերք

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանը տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը, տեղեկացնում է «Ազատությունը»։

«Երկրորդը լինելու է նույնպես նկարներ անող արբանյակ։ Ժամկետներ չեմ կարող ասել, բայց՝ 23 թվականի, 24 թվականի մոտակայքում», - նշել է Խաչատրյանը:

Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է արձակել 2022-ի մայիսին։ Պաշտոնական տեղեկության համաձայն, ArmSat-1 արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։