ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

PanARMENIAN.Net - 2022-ի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողի կողմից պետբյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։

1000 խոշոր հարկատուի ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է ավելի քան 104 մլրդ դրամ. դրան հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»` ավելի քան 33 մլրդ դրամ, երրորդը «Գրանդ Տոբակոն» է` ավելի քան 20 մլրդ դրամով։

Առաջին տասնյակում են նաև․ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»` ավելի քան 10.8 մլրդ դրամ, «Թեղուտը»` ավելի քան 8.9 մլրդ դրամ, «ՄՏՍ Հայաստանը»` ավելի քան 8.2 մլրդ դրամ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»` ավելի քան 7.7 մլրդ դրամ:

«Ֆլեշը»` ավելի քան 7.6 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»` ավելի քան 7.5 մլրդ դրամ, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը»` ավելի քան 7.2 մլրդ դրամ։

Ի տարբերություն նախորդ տարիների, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. առաջին կիսամյակին վերաբերող ցուցանիշները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---