ՌԴ-ում չեն բացառում` Եվրոպան կկասեցնի շենգեն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին

ՌԴ-ում չեն բացառում` Եվրոպան կկասեցնի շենգեն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացաում, որ արևմտյան երկրների գործողությունների ֆոնին Եվրոպան կկասեցնի շենգեն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը։

Ըստ նրա, ռուսաստանցիների շենգենից զրկելու կոչերը հնչում են հիմնականում ռուսատյաց և «օդիոզ քաղաքական գործիչներից»,-գրում է ՏԱՍՍ-ը։

Վոլինկինը նշել է, որ արդեն իսկ նկատվում է ռուսաստանցիների համար վիզաների ձևակերպման «փաստացի լիովին դադարեցում» Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հաստատություններում։

Դիվանագետը հույս է հայտնել, որ եվրոպական երկրների պրագմատիզմն ու սթափ մտածելակերպը կհաղթի։

«Սակայն, եթե նույնիսկ պատկերացնենք, որ դա իրականություն է դարձել, մենք կարող ենք նման փոխգործակցություն ծավալել երկկողմ հիմունքներով այլ եվրոպական երկրների հետ»,-ասել է նա։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---