Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. 3 անձ հրազենային վնասվածք է ստացել

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. 3 անձ հրազենային վնասվածք է ստացել

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshayn.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ղազարավան գյուղի բնակիչ 52-ամյա Վարդուհի Հակոբյանն է։

Նույն պահին «աջ ոտնաթաթի կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գոռ Հակոբյանն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 3-ին «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գնել Հակոբյանն է։

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ․ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակել է Տ․ Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակում է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստացել են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ոստիկանները, հայտնաբերել են կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։

Ոստիկանները հայտնաբերել են Տ․ Սարգսյանին և նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ Գ․ Մովսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---