Աղաջանյան․ ՀՀ-ի 3 առաջարկը չի ընդունվել՝ ԵԱՀԿ ԽՎ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա

Աղաջանյան․ ՀՀ-ի 3 առաջարկը չի ընդունվել՝ ԵԱՀԿ ԽՎ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ ԽՎ ուշադրությունը սևեռված է մի կետի՝ Ուկրաինայի վրա:

Ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է տարեկան զեկույցը, հայկական կողմը նախաձեռնել էր երեք փոփոխություն, որոնցից 2-ը պետք է տեղ գտնեին քաղաքական հարցերով զեկույցում, մեկը՝ մարդու իրավունքների հարցերով զեկույցում, գրում է Aysor.am-ը։

«Սրանք վերաբերում էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այն կոնֆլիկտին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր գործնականում շարունակվում է, և կան առկախված հարցեր, որոնք չեն լուծվում», - ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Ձմեռային նստաշրջանի նիստի հենց առաջին օրը համընկել է Ուկրաինայի իրադարձությունների հետ:

«Ցավոք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները:Այդ պահից սկսած՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս կոնֆլիկտի վրա: Գործնականում, մեղմ ասած, շատ դժվար էր որևէ այլ հարցի վրա սևեռել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը, այդ թվում, բնականաբար, նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա», - նշել է Աղաջանյանը: ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---