«Փյունիկը» ՉԼ որակավորման 3-րդ փուլ անցած առաջին հայկական ակումբն է

«Փյունիկը» ՉԼ որակավորման 3-րդ փուլ անցած առաջին հայկական ակումբն է

PanARMENIAN.Net - «Փյունիկը» դարձել է նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Դյուդելանժի» դեմ խաղում՝ առավելության հասնելով 4:1 հաշվով։ Հանդիպումն արտագնա էր՝ այն կայացել է Լյուքսեմբուրգի Դյուդելանժ քաղաքում։

«Փյունիկը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---