Կառավարությունում քննարկել են Բանվորի արձանի վերականգնման հարցը

Կառավարությունում քննարկել են Բանվորի արձանի վերականգնման հարցը

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 27-ին տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ, որն առավելապես հայտնի է Բանվորի արձան անվանումով։

Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների, Նկարիչների միության, Ազգային պատկերասրահի ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր։

Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել։ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---