«Դավթյան Ֆարմսի» հիմնադիր․ Տեղի մի խումբ բնակիչներ կանգնեցրել են տնտեսության աշխատանքները, հողերը բաժանել իրար մեջ

«Դավթյան Ֆարմսի» հիմնադիր․ Տեղի մի խումբ բնակիչներ կանգնեցրել են տնտեսության աշխատանքները, հողերը բաժանել իրար մեջ

PanARMENIAN.Net - «Դավթյան Ֆարմս» ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը ֆեյսբության իր էջում տեղեկացրել է, որ Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս», տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ։

«Տեղեկացնում եմ մեր ընտանիքի, մասնավորապես մեր ընկերության` «Դավթյան Ֆարմսի» նկատմամբ իրականացվող անօրինության մասին: Հուլիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:

Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան: Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են:

Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ. մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով: Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար»,-ասվում է գրառման մեջ: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---