28 հուլիսի 2022 - 10:56 AMT
Նախագիծ․ Առցանց տաքսիները յուրաքանչյուր փոխադրման համար 100 դրամ պետտուրք կվճարեն

Շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել առցանց տաքսիների համար՝ 100 դրամ յուրաքանչյուր փոխադրման դիմաց։ Նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախագծով նախատեսվում է նաև, որ վարորդները պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագիր պետք է տրամադրեն ուղևորին։

Նշվում է, որ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին և պետական եկամուտների ոլորտի լիազոր մարմնին առցանց տրամադրում են հասանելիություն ձևակերպված պատվերների մասով իրենց տվյալների բազային՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազային հասանելիության ընթացակարգը հաստատում է ՀՀ կառավարությունը։ ‌