28 հուլիսի 2022 - 12:58 AMT
ՀՀ-ում գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն կա

Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կառույցը ներկայացրել է նաև այդ կազմակերպությունների ցանկը։

Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե այն տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն, ենթադրում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով: