Նազիկ Ավդալյանը Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել10 ապրիլի 2009 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն արծաթե մեդալ է նվաճել Բուխարեստում (Ռումինիա) ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Ավդալյանը երկու վարժությունների արդյունքում բարձրացրել է 245 կիլոգրամ (պոկում-110, հրում-135), հավաքելով 289,7 միավոր:Նազիկ Ավդալյանն իր նախորդ արդյունքը գերազանցել է 3 կգ-ով, բայց եւ չեմպիոնի տիտղոսը զիջել է ռուս ծանրորդուհի Օքսաննա Սլիվենկոյին, որը երկամարտի արդյունքում բարձրացրել է 255 կգ: Բրոնզե մեդալին արժանացել է Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Տատյանա Մատվեեւան: Այդպիսով, Ավդալյանը Ծանրամարտի Հայաստանի հավաքականին երկրորդ մեդալն է բերել: Առաջինը նվաճել է Առաքել Միրզոյանը (69 կգ)` առաջին անգամ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |