28 հուլիսի 2022 - 13:24 AMT
ՀՀ բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Ըստ Rate.am-ի, հուլիսի 28-ին` ժամը 12։15-ի դրությամբ, դոլարի առքի նվազագույն գինը 407 դրամ է, վաճառքինը՝ 417 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 422 դրամ է։ Հուլիսի 26-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 0.11 դրամով։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 406 դրամով, վաճառվում՝ 425-ով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 440 դրամ է։ Հուլիսի 26-ի համեմատ եվրոն արժեզրկվել է 1.39 դրամով։

Ռուբլին ևս նվազել է՝ առքի նվազագույն գինը 5.77 դրամ է, վաճառքինը՝ 6.85։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.40 դրամ է։ Տատանումը հուլիսի 26-ի համեմատ -0.13 է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։