ՄԻԱՎ-ից ապաքինման 4-րդ դեպքն է գրանցվել

ՄԻԱՎ-ից ապաքինման 4-րդ դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - Աշխարհում ՄԻԱՎ-ից ապաքինման 4-րդ դեպքն է գրանցվել։ Տղամարդը, որի մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել դեռևս 1980-ականներին, հավանաբար, լիովին ապաքինվել է այդ վիրուսից։

Լեյկեմիայից բուժման ընթացքում հիվանդին փոխպատվաստվել է դոնորի ոսկրածուծը՝ դոնորը ԴՆԹ հազվադեպ մուտացիա է ունեցել, որը մարդուն անընկալունակ է դարձնում վիրուսի հանդեպ, գրում է BBC-ն։

Ապաքինված տղամարդը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, այժմ 66 տարեկան է։ Եվ նա այլևս չպետք է ընդունի ՄԻԱՎ-ը չեզոքացնող դեղամիջոցներ։

Ըստ նրա, իմանալով, որ իր օրգանիզմում այլևս չկա վիրուսը, նա մեծ երախտագիտություն է զգացել։

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը։ Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը։ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա։ Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները։ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---