Հայաստանն ու Կուբան շահագրգիռ են համագործակցությունը զարգացնելու հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Կուբայի դեսպան. «Հայաստանի եւ Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպան Խուան Վալդես Ֆիգերոային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Արման Կիրակոսյանը դրական է գնահատել հայ-կուբայական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ նշել է, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար:

Դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը: «Հայաստանի եւ Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը»,-ընդգծել է կուբացի դիվանագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---