Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «մագնիսապատումի» հերոս

Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «մագնիսապատումի» հերոս

PanARMENIAN.Net - Մինչև սեպտեմբերի 25-ը Ucom ընկերության ձայնային ծառայության ռոումինգից օգտվող բաժանորդները կարող են փակցնել իրենց կրեատիվ ճամփորդական մագնիսները Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom սպասարկման կենտրոնում և ստանալ Earphone TWS Y30 անլար ականջակալ։ Ավելին, ամենահետաքրքիր մագնիսը փակցրած բաժանորդը կստանա հատուկ մրցանակ՝ ճամպրուկների հավաքածու։

Հուլիսի 27-ից սեպտեմբերի 25-ը ռոումինգում գտնվող Ucom շարժական կապի ծառայությունների բաժանորդները կստանան հատուկ SMS-հաղորդագրություն, որն անհրաժեշտ է ներկայացնել մագնիսը փակցնելու ժամանակ անձը հաստատող փաստաթղթի հետ։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է բերել միայն 1 մագնիս ու ստանալ 1 ականջակալ։

«Կիսվե՛ք մեզ հետ ձեր վառ հիշողություններով, և Ucom-ը կդարձնի դրանք էլ ավելի արժեքավոր։ Ի դեպ, ռոումինգում չմոռանաք կապի մեջ մնալ ձեր մտերիմների հետ՝ ակտիվացնելով գերարագ ինտերնետի մատչելի փաթեթները», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ucom-ը հաղթող մասնակցի հետ կապ կհաստատի արշավի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցանակը ստանալու համար հաղթողը պետք է ներկայանա Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոն։

 Ուշագրավ
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
---