Լաչինի միջանցքի ճանապարհի վերակառուցումը կմեկնարկի օգոստոսին

Լաչինի միջանցքի ճանապարհի վերակառուցումը կմեկնարկի օգոստոսին

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին, գրում է Aysor.am-ը։

Խոսքը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մասին է:

2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ կողմերի համաձայնեցմամբ, առաջիկա 3 տարում կորոշվի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուս խաղաղապահ զորախմբի հետագա վերատեղակայմամբ, այդ երթուղում պահպանությունն ապահովելու նպատակով։

Դեռևս ապրիլին Ադրբեջանում հրապարակվել էին Լաչինի միջանցքի շրջանակում Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարության լուսանկարները։ Լաչինի միջանցքն անցնում է Բերձոր և Աղավնո բնակավայրերով, որոնք, ենթադրաբար, նոր ճանապարհը շահագործման հանձնելուց հետո, անցնելու են Ադրբեջանին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---