Հայ ձյուդոիստները 3 բրոնզ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում

Հայ ձյուդոիստները 3 բրոնզ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձևում:

Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա աթլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինթոն և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում:

Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները: Հայաստանը ներկայացրել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---