Լավրով․ ՀՀ-ն և Ադրբեջանը հետաքրքրություն են դրսևորում ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակի հանդեպ

Լավրով․ ՀՀ-ն և Ադրբեջանը հետաքրքրություն  են դրսևորում ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակի հանդեպ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, հետաքրքրություն են դրսևորում ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակի հանդեպ։

Նա նշել է, որ Բելառուսի հարցում կա որոշակի կոնսենսուս՝ որպես լիիրավ անդամ կազմակերպությանը միանալու գործընթաց սկսելու հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը հիշեցրել է, որ 2021-ին ՇՀԿ-ում «պաշտոնական թեկնածուական կարգավիճակ» է ստացել Իրանը և արդեն սկսել է անդամակցության գործընթացը։

ՇՀԿ հերթական գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---