«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնը

PanARMENIAN.Net - Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն արդեն 7-րդ անգամ է մասնկցել ԱՊՀ եւ Բալթիայի երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» ռուսական թատրոնների միջազգային փառատոնին, որը տեղի է ունեցել մարտի 31-ից ապրիլի 7-ը: Պատվավոր հյուրի իրավունքը նվաճած թատրոնն այս տարի վերադարձավ, ստանալով փառատոնի գլխավոր` ԽՍՀՄ ժողովրդական դերասան Կիրիլ Լավրովի անվան մրցանակը «Կրքեր ռեվիզորի շուրջ» ներկայացման համար:



2007 թվականին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը ստացել էր «Փառատոնի լավագույն ներկայացում» մրցանակը «Երեք քույրերի« համար:



«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը արտամրցութային է, սակայն 2008 թվականից շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Կիրիլ Լավրովի անվան մրցանակը: Անցյալ տարի այն շնորհվեց Լիտվայի ռուսական դրամատիկական թատրոնին:



ԱՊՀ եւ Բալթիայի երկրների ռուսական դրամատիկական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը գործում է 1998 թվականից եւ երկու նպատակ է հետապնդում` ներկայացնել Պետերբուրգի հանրությանը նախկին Խորհրդային Միության, իսկ այժմ ԱՊՀ եւ Բալթիայի երկրների թատերական կյանքի պատկերը եւ հնարավորություն տալ մերձավոր արտերկրի թատրոններին իրենց ներկայացումները ցույց տալ Ռուսաստանում: Հիմնադիրներն են` ՌԴ Մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալությունը, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեն, ՌԴ թատերական գործիչների միությունը, Բալթիայի միջազգային փառատոնային կենտրոնը, «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---