Թուրքիայում 5 հոգով հարձակվել են աուտիզմով հայ երիտասարդի վրա և ծեծել նրան

Թուրքիայում 5 հոգով հարձակվել են աուտիզմով հայ երիտասարդի վրա և ծեծել նրան

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ուսքյուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են աուտիզմով տառապող հայ երիտասարդի վրա և ծեծել նրան։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի Միլլի Մեջլիս հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Մեկ շաբաթ առաջ Ուսքյուդարում Առլեն անունով աուտիզմով տառապող երիտասարդը հարձակման է ենթարկվել 5 հոգու կողմից։

Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ քաշ ունեցող Առլենին սպանելու նպատակով, իսկ հացագործները քրեական հետապնդման չեն ենթարկվել, կասկածներ է առաջացնում, որ միջադեպը ատելության հողի վրա կատարված հանցագործություն է։ Արդյո՞ք Առլենին հայ լինելու համար են ծեծել»,- գրել է Փայլանը։ ‌

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---