30 հուլիսի 2022 - 10:22 AMT
Բրայան Մեյը կմասնակցի հայաստանյան Starmus-ին

Queen խմբի համահիմնադիր Բրայան Մեյը սեպտեմբերին կլինի Հայաստանում՝ մասնակցելու է StarmusVI փառատոնին։

Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա Another World համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու Sons of Apollo խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգը կբացի «Նեմրան»։

Մեյը հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ Starmus-ի հիմնադիրներից մեկն է։

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել երկրաշարժից հետո՝ 1989-ին, ստեղծված Rock Aid Armenia նախագծի իրականցման գործում, որի համար 2010-ին Լոնդոնում Փառի շքանշան է ստացել ՀՀ-ից։

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք Starmus փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու Նոբելյան 8 մրցանակակիր, տիեզերագնաց, հայտնի ռոք երաժիշտներ։