30 հուլիսի 2022 - 12:03 AMT
ԱԻ նախարարը ցավակցել է իր վրացի գործընկերոջը Գուդաուրիում ուղղաթիռի կործանման կապակցությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ցավակցություն է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը Գուդաուրիում սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման կապակցության, որի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ։

Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռը փրկարարական աշխատանքների էր մեկնել Գուդաուրի, որտեղ օտարերկրացի պարապլաները կորցրել է կառավարումն ու կործանվել։ Պարապլաները ևս մահացել է։

Հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է։ ‌