Անոմալ շոգի պատճառով կտրուկ աճել է Գրենլանդիայի սառցաշերտի հալոցքը

Անոմալ շոգի պատճառով կտրուկ աճել է Գրենլանդիայի սառցաշերտի հալոցքը

PanARMENIAN.Net - Անոմալ շոգի պատճառով կտրուկ աճել է Գրենլանդիայի սառցաշերտի հալոցքը՝ ընդամնեը 3 օրում օվկիանոս է լցվել 18 խկմ հալված սառցաջուր։

Վերջին տասնամյակներում գիտնականներն ուշադիր հետևում են Գրենլանդիայի սառույցի հալոցքին և կապում են դա կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ։ Բացի այդ այս ամառ անոմալ շոգ է հաստատվել նաև այդ տարածաշրջանում։

Գրենլադիայում օդի ջերմաստիճանը հասել է 15 աստիճանի, ինչը 5 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման, գրում է Naked Science-ը։

Ըստ ԱՄՆ Ձյան և սառույցի վերաբերյալ տվյալների ազգային կենտրոնի, հուլիսի 15-17-ը օվկիանոս է լցվել 18 մլրդ տոննա (18 խկմ) հալված սառցաջուր։

«Հյուսիսում տեղի ունեցած հալոցքը անոմալ է՝ հաշվի առնելով ջերմաստիճանի միջին ցուցանիշները վերջին 30-40 տարում։ Սակայն, սառույցը մինչ այդ էլ հալվում էր»,-ասել է օդերևութաբան Թեդ Սկամբոսը։

Ժամանակաշրջանը, որում ապրում ենք՝ հոլոցենը, յուրօրինակ ընդմիջում է սառցե դարաշրջանների միջև։ Վերջին մայրցամաքային սառցապատումն ավարտվել է մոտ 12,000 տարի առաջ, սակայն սառույցի և ձյան մեծ կուտակումները լիովին չեն անհետացել։ Այժմ դրանցից ամենամեծերն են Արկտիկայի և Գրենլանդիայի սառցադաշտերը։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---