BBC. Եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը վիրուսային է դարձել TikTok-ում

BBC. Եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը վիրուսային է դարձել TikTok-ում

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ 2022-ում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը մրցույիթց ավելի քան երկու ամիս անց 26-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական չարթերում։

Snap-ն օգտագործվել է TikTok-ի ավելի քան 360,000 հոլովակում, որոնցից մի քանիսը միլիոնավոր հավանումներ են ստացել, գրում է BBC-ն՝ հավելելով, որ հայ կատարողի երգը վիրուսային է դարձել սոցցանցում։

«Երազանքս իրականանում է»,-ասել է 22-ամյա երգչուհին BBC News-ին։

Snap-ը մրցույցի երկրորդ ամենատարածված երգն է բրիտանացի Սեմ Ռայդերի երգից հետո, որը 2-րդ տեղն է գրավել Եվրատեսիլում։

«Երբեք չգիտես, թե ինչը վիրուսային կդառնա TikTok», -ասել է Լինը։

Երgի տարբեր վարկածները միայն ավելացրել են նրա համաշխարհային ճանաչումը։

«Հենց որ մենք հատեցինք օրական 1 մլն լսումների շեմը, ես մտածեցի՝ Աստված իմ։ Ես ամեն օր ստուգում եմ ցուցանիշները Spotify-ում և տեսնում եմ, թե ինչպես են դրանք աճում և ուղղակի չեմ կարողանում դրան հավատալ»,- ասել է Լինը՝ հավելելով, որ իրականություն է դարձել իր մանկության երազանքը։

Երգը հայտնվել է նաև Լատինական Ամերիկայի և ԱՄՆ չարթերում, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում։

«Շանս կար, որ երգը կհայտնի նաև եվրոպական չարթերում և դա հիանալի է»,-ասել է Լիննը։

Եվրատեսիլի եզրափակչում Snap երգը 20-րդ տեղն է զբաղեցրել 25-ից՝ ոչ մի միավոր չստանալով Մեծ Բրիտանիայից ոչ ժյուրիի, ոչ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։

«Դա իմ առաջին ելույթն էր մեծ բեմում, բայց ես ինձ այնքան լավ էի զգում։ Ես ինձ ինչպես տանն էի զգում»,-ասել է Լինը։

Եվրատեսիլ 2023-ը անցնելու է Մեծ Բրիտանիայում, քանի որ առաջին տեղը զբաղեցրած Ուկրաինան չի կարող ընդունել մրցույթը ՌԴ հետ պատերազմի պատճառով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---