Ռազմիկ Եփրեմյանը և Արման Հարությունյանը` Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Ռազմիկ Եփրեմյանը և Արման Հարությունյանը`  Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Եփրեմյանը և Արման Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում, տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Ռազմիկ Եփրեմյանը հանդես է գալիս 71 կգ քաշային կարգում, իսկ Արման Հարությունյանը՝ 45 կգ քաշային կարգում։

Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը ոսկե մեդալի է արժանացել Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---