Քամու հետևանքով Երևանում ծառեր և ճյուղեր են կոտրվել

Քամու հետևանքով Երևանում ծառեր և ճյուղեր են կոտրվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին` ժամը 22։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 7 շենքի դիմաց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ե․ Քոչար փողոցի թիվ 7 շենքի բակում ծառի ճյուղը շրջվել է ինտերնետ կապի լարերի վրա։ Փրկարարները լարերի վրայից հեռացրել են ճյուղը։

Հուլիսի 31-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, վնասել սյուն և էլեկտրական լարեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառի ճյուղերն ընկել են Honda Fit մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից և ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերը:

Հուլիսի 31-ին, ժամը 20։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները կտրել և երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---