Կոսովոյում հետաձգել են սերբերի վրդովմունքն առաջացրած միջոցների կիրառումը 1 օգոստոսի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի իշխանությունները որոշել են մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել տարածաշրջանում ապրող սերբերի ավտոմեքենաների համարների և անձնագրերի փոխանակումը։ Օգոստոսի լույս 1-ի գիշերն այդ մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին՝ հավելելով, որ դրա համար պետք է վերացվեն Կոսովոյի հյուսիսում կանգնեցված բարիկադները, որպեսզի երթևեկությունը ազատ լինի, գրում է Deutsche Welle-ն։ Հուլիսի 31-ի երեկոյան հարյուրավոր սերբեր բեռնատարներ և այլ ծանր տրանսպորտային միջոցներ են կայանել Կոսովոյի և Սերբիայի սահմանին՝ արգելափակելով երթևեկությունը։ Սերբերը բարիկադներ են կառուցել։ Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտինը հայտարարել է, թե իրավիճակի սրացման մեղավորը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն է։ Վուչիչն իր հերթին հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյում «երբեք ավելի բարդ» չի եղել Սերբիայում և Կոսովոյում բնակվող սերբերի համար, քան հիմա։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Կոսովոյի վարչակարգի այդ որոշումը։ «Հուսով ենք, որ բոլոր արգելափակումները կհանվեն»,-գրել է Բորելը Twitter-ում՝ հավելելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն ԵՄ աջակցությամբ՝ երկխոսության միջոցով։ Վերջին անգամ իրավիճակը տարածաշրջանում սրվել էր 2021-ի սեպտեմբերին, երբ հարյուրավոր սերբեր ամենօրյա երթեր ու բողոքի ակցիաներ էին իրականացնում և արգելափակում երթևեկությունը երկու սահմանակետում։ Պատճառը կրկին Պրիշտինայի որոշումն էր՝ պարտավորեցնել Սերբիայում գրանցված ավտոհամարներով վարորդներին ժամանակավոր համարներ ստանալ Կոսովո մուտք գործելիս։ Կոսովոյից Սերբիա մեկնողները նույն կերպ պետք է վարվեին։ Photo: Anadolu Agency/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |