Friedrich-Ebert-Stiftung․ Կլիմայի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա ՀՀ գյուղոլորտի վրա՝ ոռոգման ջրի պահանջը կաճի![]() 1 օգոստոսի 2022 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությունն ավելի խոցելի է դառնում հատկապես կլիմայի փոփոխության պայմաններում, այդ թվում` Հայաստանում։ Այդ մասին ասվում է Friedrich-Ebert-Stiftung հիմնադրամի հետազոտության մեջ։ Նշվում է, որ դա ոռոգման ջրի լրացուցիչ պահանջի կհանգեցնի, որը կկազմի մոտ 202 միլիոն խմ։ Կլիմայի փոփոխության համատեքստում ջրի մատչելիության անկումը և ջերմաստիճանի բարձրացումը, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների բռնկումները կհանգեցնեն մշակաբույսերի բերքատվության նվազման: Հայաստանի գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությունը կհանգեցնի՝ Ոռոգվող հողերի արտադրողականության կրճատման մոտ 24%-ով, արոտավայրերի ընդհանուր տարածքի և դրանց արտադրողականության կրճատման 4-10%-ով մինչև 2030 թվականը, խոտի բերքատվության նվազման 7-10%-ով, որն էլ իր հերթին կհանգեցնի անասնակերի արտադրության ծավալների նվազմանը, գյուղատնտեսական նշանակության հողերի վատթարացման, ոռոգման ջրի լրացուցիչ պահանջի, որը կկազմի մոտ 202 միլիոն խմ։ Նշվում է նաև, որ անկայուն եղանակի պատճառով, զուգորդված ուժգին փոթորիկների, սաստիկ քամիների և հորդառատ անձրևների հետ, վնաս կհասցվի մշակաբույսերին ու բերքատվությանը՝ մինչև 2030-ը նվազեցնելով 8-14%-ով։ Ըստ հետազոտության, ակնկալվում է նաև բույսերի և կենդանիների հիվանդությունների և վնասատուների բացասական ազդեցության ավելացման, գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել նաև պարենային անվտանգության խնդիրների։ ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |