Կաթողիկոսը ՀՄԸՄ-ի վարչության անդամների հետ հանդիպմանը կարևորել է համահայկական մարզախաղերի անցկացումը

Կաթողիկոսը ՀՄԸՄ-ի վարչության անդամների հետ հանդիպմանը կարևորել է համահայկական մարզախաղերի անցկացումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մայր աթոռում ընդունելով ՀՄԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի, կարևորել է համահայկական մարզախաղերի անցկացումը։

Նա նշել է, որ դրանով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում հայորդիներին միմյանց ճանաչելու, խանդավառելու, լավատեսության և հայրենասիրության ոգով լցվելու:

Նաջարյանը, ներկայացնելով վարչության անդամներին, տեղեկություններ է փոխանցել Հայաստանում անցկացված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփյուռքի մոտ 645 հայ երիտասարդ մարզիկ ժամանել էր հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցությունը բերելու համար:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությանը հայրենիքում նման նախաձեռնության իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն է հայտնել այս տարի առաջին անգամ իրականացված «Հրաշք» մարզախաղերի առնչությամբ, որոնց մասնակցել է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող մոտ 200 երեխա ու պատանի:

Կաթողիկոսը կարևորել է նաև Սփյուռքի հանրային կյանքի աշխուժացմանն ու զորացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնում: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---