ԱԱԾ․ 2022-ին պետդավաճանության գործերով դատարան է ուղարկվել 5 վարույթ՝ 12 անձի վերաբերյալ

ԱԱԾ․ 2022-ին պետդավաճանության գործերով դատարան է ուղարկվել 5 վարույթ՝ 12 անձի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ տեղեկացվում է, որ վարույթներից չորսով 2022-ի հուլիսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր և կալանքի տակ գտնվող չորս անձանց մասով քրվարույթները մեղադրական եզրակացություններով հանձնվել են դատարան։

Միայն 2022-ին պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել ընդհանուր 5 վարույթ 12 անձի վերաբերյալ։

Հարուցված և դատարան հանձնված քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված ՀՀ քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ մինչև՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբեր տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին։ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---