Արցախում զինծառայող է վիրավորվել․ Վիճակը բավարար է

Արցախում զինծառայող է վիրավորվել․ Վիճակը  բավարար է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

‌Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---