2009 թվականի վերջին Սերժ Սարգսյանը կայցելի Հունգարիա

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Գաբոր Շագինը (նստավայրը` Թբիլիսի): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է հայ-հունգարական հարաբերությունների խորացմամբ եւ հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն` ընդլայնելու երկու երկրների գործակցության շրջանակը:

Սերժ Սարգսյանի խոսքով, հայ-հունգարական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարեկամական բնույթով, եւ վերջին տարիներին արձանագրված աշխուժացումը նոր նախադրյալներ է ստեղծել փոխգործակցության զարգացման համար: Այդ առումով նա կարեւորել է երկու երկրների միջեւ գործող իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Կողմերը համակարծիք են եղել, որ կան լուրջ հիմքեր հարաբերություններն ավելի ինտենսիվ դարձնելու համար:

Նորանշանակ դիվանագետն ասել է, որ Հունգարիան նպատակադրված է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի հետ եւ վճռականորեն աջակցում է Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը:

Ըստ դեսպանի, հունգարական կողմը երկու երկրների փոխգործակցության զարգացման լուրջ խթան է դիտում նախագահ Սարգսյանի տարեվերջին նախատեսվող պաշտոնական այցը Հունգարիա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---