2009-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի բյուջե մուտքագրվել է 135 մլն. դրամ պետական տուրք

PanARMENIAN.Net - 2009 թվականի մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա: Այդ մասին հաղորդում էՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության - հասարակայնության հետ կապերի բաժինը:



Նշված ժամանակահատվածում շահումով խաղի կազմակերպման 5 - խաղատան կազմակերպման 2 լիցեզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, ինչպես նաեւ արձանագրվել է 1 խաղատան - 10 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:



Մարտ ամսվա ընթացքում այս ոլորտից գանձվել է 50 միլիոն դրամ պետական տուրք, որից 25 մլն` շահումով խաղերի գծով - նույնքան գումար էլ խաղատների գծով:



2009-ի առաջին եռամսյակի ընթացքում այս ոլորտից ընդհանուր առմամբ գանձվել է 135 մլն. դրամ պետական տուրք` 85 մլն` շահումով խաղերից, 50 մլն` խաղատներից:



Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ ուժի մեջ են 116 շահումով խաղի, 12 խաղատան - 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---