ԱՄՆ պետդեպ․ Սրացումն ընդգծում է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերի բանակցային կարգավորման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետդեպ․ Սրացումն ընդգծում է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերի բանակցային կարգավորման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, մտահոգություն է հայտնել և նշել, որ այս սրացումն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված բոլոր հարցերի բանակցային կարգավորման անհրաժեշտությունը։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ ռազմական գործողությունների, այդ թվում՝ մարդկային կորուստների մասին հաղորդումներին:

Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու ուղղությամբ։

Լարվածության այս աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---