Փաշինյան․ Պաշտոնապես արձանագրում եմ՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա

Փաշինյան․ Պաշտոնապես արձանագրում եմ՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է, որ Արցախում ՀՀ զինծառայող չկա։

«Ադրբեջանը մշտապես շահարկում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը։ Պաշտոնապես պիտի արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա»,–ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակին, ապա, ըստ վարչապետի, եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։

«Այդպիսի անհրաժեշտություն է առաջացել է միայն այն պատճառով, որ Բաքուն հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և անընդհատ խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որն այդ փաստաթղթի բուն էությունն է», - ասել է Փաշինյանը։

Նիստի մեկնարկից առաջ վարչապետի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների դերին՝ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---