4 օգոստոսի 2022 - 14:03 AMT
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարվել է

Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարվել է։

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ ‌