Պուտինը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱԽ անդամների հետ

Պուտինը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱԽ անդամների հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, մասնակիցներն ընդգծել են եռակողմ հայտարարության բոլոր դրույթները պահպանելու անհրաժեշտությունը։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության սրացման հետ կապված իրավիճակը։ Ընդգծվել է եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների կատարման խիստ անհրաժեշտությունը»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը չի բացառել նաև, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին կայանալիք բանակցությունների ժամանակ կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Չի բացառվում, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն այդ սրացման հետ կապված»,-ասել է նա։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---