Ձերբակալվել է Օձունի համայնքապետը

Ձերբակալվել է Օձունի համայնքապետը

PanARMENIAN.Net - Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Տիտանյանը ձերբակալվել է ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

2021-ին Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող էր ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։ Տիտանյանը հայտարարել էր, թե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իրենից պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետի ենթականերն իրեն ծեծել են։ 3 ամիս անց գործը կասեցվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---