Քերոբյան. Որոշ ժամանակ անց Հայաստանում կավարտենք կանխիկի դարաշրջանը

Քերոբյան. Որոշ ժամանակ անց Հայաստանում կավարտենք կանխիկի դարաշրջանը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ որոշ ժամանակ անց Հայաստանում կավարտվի կանխիկի դարաշրջանը, ինչը տեղի է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Նա հավելել է, որ դա թույլ կտա աշխատել ավելի բարձր արտադրողական և թափանցիկ միջավայրում:

Նախարարը կողմ է և ողջունում է անկանխիկի անցնելու քաղաքականությանը, բայց նույնը չի կարող ասել այդ գործարքների համար բանկերի կողմից 3 % միջնորդավճար գանձելու մասին և ԿԲ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ են, տեղեկացնում է Panorama.am-ը:

Քերոբյանի խոսքով՝ անկանխկի անցնելու ճանապարհը բարդ է, սակայն այն պետք է անցնել, հակառակ դեպքում՝ Հայաստանը կմնա ցածր արտադրողականություն և վատ կառավարում ունեցող ընկերությունների բազմության մեջ։

«Հայաստանը պետք է ավելի ու ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները, և մեր ընկերությունները կանխիկից հրաժարվելու քաղաքականություն պետք է որդեգրեն»,-ասել է նա՝ հավելելով, որ կանխկիով աշխատող ընկերություններն ի սկզբանե են ոչ թափանցիկ։

Ըստ նախարարի՝ թափանցիկ աշխատանքի շնորհիվ ընկերությունները կարող են իրենց աշխատանքում ներգրավել տաղանդավոր մարդկանց, ձևավորել թափանցիկ որոշումների ընդունման համակարգ։

Ավելի վաղ հայտարարվեց, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---