Աբովյանի դիահերձարանում զոհվածների աճյունները ոչ պատշաճ պահելու գործի վարույթը չի վերաբացվի

Աբովյանի դիահերձարանում զոհվածների աճյունները ոչ պատշաճ պահելու գործի վարույթը չի վերաբացվի

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներն Աբովյանի դիահերձարանում ոչ պատշաճ պայմաններում պահելու դեպքի հանգամանքները պարզելու համար գործի վարույթը չի վերաբացվի։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Վարոսյանի նախագահությամբ, հրապարակել է բողոքը մերժելու մասին որոշումը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Զոհված զինծառայողների մասունքներ Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, հարազատները տարածեցին տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն' հուղարկավորելու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---