Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվում

Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվում

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակում։ Ակնկալվում է, որ դրա ներդրմամբ կլուծվեն մի շարք խնդիրներ:

Դեմենցիա տերմինով մի շարք հիվանդություններ են բնորոշվում, որոնք ազդում են հիշողության, ճանաչողական կարողությունների, վարքի վրա: Ալցհեյմերի հիվանդությունը Դեմենցիայի ամենատարածված ձևն է:

Ծրագրի ներդրմամբ դեմենցիա ունեցողների ընտանիքի անդամներն ու խնամողները կկարողանան վերապատրաստվել, կհամակարգվեն առողջապահական ծառայությունները տարբեր մակարդակներում՝ ապահովելով շահառուների ավելի որակյալ բուժումն ու խնամքը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ միջոցառումները կնպաստեն, որ հիվանդությունը ժամանակին ախտորոշվի և մարդու կյանքի որակը հնարավորինս պահպանվի: ‌

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---